Մանկական հիվանդություններ
Սրտի բնածին արատներ. աորտայի կոարկտացիա
Աորտայի կոարկտացիան աորտայի նեղուցի հատվածի (վայրէջ աորտայի սկզբնական մասը) բնածին անատոմիական նեղացումն է։ Տարբերում են աորտայի կոարկտացիայի երկու տիպեր՝ հասուն և մանկական (ինֆանտիլ)։ Հասուն տիպի ժամանակ աորտայի լուսանցքը նեղանում է ոչ մեծ հատվածում՝ մի քանի մմ-ով։ Այս դեպքում բոտալյան ծորանը տեղակայվում է նեղացումից վերև։ Նեղացման ինֆանտիլ տիպի ժամանակ աորտայի լուսանցքը նեղանում է բավականին մեծ տարածության վրա (4-5 սմ)։ Այս դեպքում, որպես կանոն, բոտալյան ծորանը լինում է բաց և տեղակայված նեղացումից ներքև։ Առաջին տիպը հաճախ հանդիպում է չափահասների մոտ, իսկ երկրորդը՝ երեխաների։ Այստեղից էլ առաջացել է «հասուն» և մանկական (ինֆանտիլ) տիպեր անվանումը։
Աորտայի կոարկտացիայի ամբողջ ախտանիշակոմպլեքսը բացատրվում է աորտայի ստենոզի մեխանիզմով։ Վերջինս արյան մեծ շրջանառությունը կարծես բաժանում է երկու մասի` նեղացումից վերև և ներքև (նկ. 71)։ Նեղացման տեղից վեր առաջանում է զարկերակային արյան ճնշման բարձրացում, դեպի վար՝ զարկերակային հիպերտոնիա։
Աորտայի նեղացման շրջանում զարգանում է կողմնաճյուղերի առատ անոթային ցանց` ենթանրակային, միջկողային և էպիգաստրալ անոթների հաշվին։
Այսպիսով, աորտայի կոարկտացիայով տառապողների մոտ դիտվում են հետևյալ կլինիկական ախտանիշները՝ մարմնի վերին կեսի զարկերակային հիպերտոնիա, մարմնի ստորին կեսի զարկերակային հիպոտոնիա, կողմնաճյուղային արյան շրջանառության նշաններ։
Այդպիսի երեխաների մոտ զարկերակային արյան առավելագույն ճնշումը վերին վերջույթների վրա հասնում է 200-180 մմ սնդիկի սյան, իսկ նվազագույնը՝ 140-120 մմ սնդիկի սյան։ Ստորին վերջույթների վրա ճնշումը ընկած է։ Պուլսը ձեռքերի վրա լարված է, իսկ ոտքերի վրա՝ թույլ, հազիվ շոշափելի։
Հիվանդության նշաններն այնքան ավելի շուտ են հայտնաբերվում, որքան խիստ է արտահայտված լինում ստենոզը։ Մեծ մասամբ դրանք երևան են գալիս 8-10 տարեկանում։ Հիվանդները գանգատվում են գլխացավից, ականջներում՝ աղմուկից, գլխապտույտից։ Լինում են նաև հևոց և ցավեր սրտի շրջանում։ Նկատվում է ստորին վերջույթների թուլություն, սառեցում, երբեմն՝ կծկումներ ձկնամկաններում և ընդմիջվող կաղություն։ Երեխաների մի մասի մոտ կարող է լինել նաև քթային արյունահոսություն, արյունախխում։
Հիվանդների մեծ մասն աչքի է ընկնում «ատլետիկ» կառուցվածքով, երբ լավ են զարգացած իրանի վերին կեսի և ձեռքերի մկանները։ Նկատվում է որոշ անհամապատասխանություն մարմնի վերին ու ստորին կեսերի ֆիզիկական զարգացման մեջ։
Կողմնաճյուղային արյան շրջանառությունն արտահայտվում է ուսի միջթիակային, միջկողային շրջաններում, հատկապես՝ ձախից։
Խիստ լայնացած և ոլորապտտվող միջկողային զարկերակները իրենց մշտական պուլսով կարող են առաջացնել փոփոխություններ՝ կողերի եզրերի անհարթության և ատամնավորման ձևով։
Անհրաժեշտ է նշել, որ աորտայի կոաոկտացիան միշտ չէ, որ ուղեկցվում է ցայտուն կլինիկական ախտանիշներով։ Երեխայի աճին զուգընթաց, այտուցի չափերը մեծանում են, իսկ լուսանցքի նեղացումը մնում է նույնը։ Այդ անհամաչափությունը ավելանում է տարիքին համընթաց, ուստի և մի շարք ախտանիշներ բացահայտվում են ավելի մեծ տարիքում։ Միայն ծանր դեպքերում, երբ աորտայի նեղացումը զգալի է, հիվանդության նշանները կարող են արտահայտվել վաղ մանկական տարիքում, հաճախ՝ սրտի դեկոմպենսացիայի նշաններով։ Առաջանում է հևոց, կապտուկ, սրտի ուժեղ լայնացում, լյարդը մեծանում է, հիվանդը՝ այտուցվում։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն